Հարգելի «ժողովրդի վարչապետ», ժողովրդավարությունից և օրենքի գերակայության վերջնական հաստատում ասվածից մենք չափից շատ ենք հեռացել


13:20 , 4 հուլիս, 2020

Ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում հատկապես այս տողերը պարզապես ծակում են մարդու ուղեղը.
«Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության և օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում»:

Ժամանակն է հասկանալու, որ․

Սահմանադրությունը քո հագով կարելով հնարավոր չէ իրավական պետության մասին խոսել:

Ատելության քարոզով և անօրինական մեթոդներով հնարավոր չէ երկրում օրենքի գերակայություն հաստատել և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին բարձրաձայնել:

ՍԴ դատավորներին քո ուզածով դասավորելու, հանել-դնելու, գրպանի ՍԴ ունենալու պարագայում իրավական պետություն եզրույթն այլևս ոչ մի աղերս չունի մեզ հետ...

Հարգելի «ժողովրդի վարչապետ», ժողովրդավարությունից և օրենքի գերակայության վերջնական հաստատում ասվածից մենք չափից շատ ենք հեռացել...