Սրանք այնքան ապաշնորհ են, որ արդեն գործընկեր երկրի նախարարն էլ չէ, խորհրդականն է ասում, թե ոնց կարելի է կանխել վարակի տարածումը


12:28 , 4 հուլիս, 2020

Այսքան խայտառակ վիճակ չէր եղել երբեք, բայց այս ապաշնորհ դեգենեռադների պատճառով մենք ամեն օր խայտառակ ենք լինում:

Լիտվայի ԱՆ-ի խորհրդականն ասել է․ «Որպեսզի հասկանանք Հայաստանում վարակի տարածվածությունը, պետք է օրական առնվազն 3 հզ թեստ անցկացնել»: Մեկը չկա՞, որ այդ ապաշնորհ, աննախադեպ Նիկոլին ու իր կամակատար ծառաներին փոխանցի, որ ասում էին՝ հպարտ ենք, դուխով ենք և, որ ամենակարևորն է, ինքնիշխան ենք, բա էդ ձեր խոսքերը ապացուցեք հիմա, էս պահին ու նենց արեք, որ խորհուրդ տվողը դուք լինենք, ոչ թե ձեզ խորհուրդ տան:

Այնքան բարձիթողի վիճակ են ստեղծել, որ արդեն գործընկեր երկրի նախարարը չէ, այլ խորհրդականն էլ է հասկանում, որ էս ապիկարների գլուխը չի հերիքում, թե ոնց կարելի է կանխել վարակի տարածումը, ու ամենավատն այն է, որ այսքան հեշտ հարցերում են ուղղություն տալիս, որ գոնե մի բան ուղղվի: