Ինչպե՞ս գայլ-մարդը կարողացավ նվաճել Հոլիվուդը. մարդիկ սկզբում վախենում էին նրանից


20:30 , 4 հուլիս, 2020

1978 թ. հասարակ մեքսիկական ընտանիքում ծնվեց յուրահատուկ տղա: Նրա մազերը չափազանց խիտ էին և ժամանակի ընթացքում սկսեցին պատել ողջ մարմինը: Հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ Լարի Գոմեսն ի ծնե տառապում է ընդհանրացված հիպերտրիխոզով: Գենետիկական այդ խանգարումն առաջացնում է խիտ մազակալում մարմնի բոլոր հատվածներում:

Եթե Լարին լույս աշխարհ գար XIX դարում, ապա նրա վրա, անկասկած, ուշադրություն կդարձներ շոումեն Ֆինեաս Բարնումը, ով ղեկավարում էր ոչ ստանդարտ արտաքինով մարդկանց կրկեսը: Կրկեսում նշված հիվանդությամբ տառապող մի տղա ևս կար՝ Ֆյոդոր Եվտիշևը: Կրկեսում կհայտնվեր նաև Լարի Գոմեսը, ում անվանում են «գայլ-մարդ»:

Խիտ մազածածկույթով ապրելն այնքան էլ հեշտ չէր, սակայն տղամարդն իր արտաքինն օգտագործում էր կարիերայում վերելքների հասնելու համար: Այսպես, Լարին սկսեց նվաճել Հոլիվուդը: 29 տարեկանից նա սկսեց նկարահանվել ֆիլմերում ու սերիալներում:

42 տարեկան հասակում յուրօրինակ արտաքինով դերասանն արդեն նկարահանվել էր 3 սերիալում և 6 ֆիլմում, որոնցից 2-ը մեծ հաջողությունների էին հասել: Ռեժիսորները Լարիի մեջ ստեղծագործական ունակություններ էին նկատում:

Մանկուց տղան մտածել է, թե ինչպես կարող է ինքնարտահայտվել արվեստի ոլորտում: Սկսել է զբաղվել ակրոբատիկայով, իսկ մեծանալով՝ աշխատանքի է անցել կրկեսում: Սակայն նրա վրա ուշադրություն չէին դարձնում հակառակ սեռի ներկայացուցիչները և վախենում էին նրանից: Հոլիվուդում դեբյուտային դերից հետո Գոմեսին, սակայն, շրջապատեցին երկրպագուհիները: Ավելի ուշ նա ամուսնացավ Նադին անունով մի աղջկա հետ, ում հետ նկարահանվել էր «Շոու Ռիփլի. ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ» սերիալում: Կանանց շրջանում նման հաջողությունը Լարին բացատրում է նրանով, որ աղջիկներն իր մեջ տեսնում են առավել ուժեղ տղամարդու մեծ քանակությամբ մազերի շնորհիվ:

Գենետիկական նման խանգարում հանդիպում է բավականին հազվադեպ: Մոլորակի վրա հիպերտրիխոզով տառապում է շուրջ 100 մարդ: Նույն մուտացիան ունեն Հնդկաստանի Սանգլի գյուղից այս քույրերը:

Եվ եթե Լարին համակերպվել է իր արտաքինի հետ և այն օգտագործում է հօգուտ իրեն, ապա քույրերը հիպերտրիխոզը ժառանգել են հորից և մշտապես պայքարում են մազերի դեմ: Նրանք վստահ են, որ իրենց համար հեշտ չի լինելու ամուսին գտնելը, այդ իսկ պատճառով անդադար մազահեռացում են կատարում: