Ադրբեջանում «սև ամպեր» են կուտակվել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխին


11:20 , 4 հուլիս, 2020
Ադրբեջանում «սև ամպեր» են կուտակվել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխին․ երեկ կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալվել են նրա մի քանի մերձավորներ։ Ադրբեջանում ներիշխանական պայքարը նոր փուլ է թևակոխել, ինչն, անշուշտ, պետք է գտնվի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև կարող է առնվազն անուղղակի ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա։