«Հրապարակ»․ Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են․


09:56 , 4 հուլիս, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ մի քանի օր է խոր դեպրեսիայի մեջ են, քանի որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նախաձեռնությամբ նրանց ծառայողական ավտոմեքենաները վերցվել են ու տրվելու են տեղերում, արտաքին ծառայություն անող ու հանցագործ բռնող օպերներին։

Պաշտոնյաների տուն-աշխատավայր երթուղին ապահովող ծառայողական մեքենաների մեծ մասն այլեւս այդ նպատակին չի ծառայի»: