Վթարի են ենթարկվել Կենտրոն հեռուստաընկերության լրագրողները. ըստ բժիշկների` նրանց կյանքին վտանգ չի սպառնում


18:12 , 23 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արթուր Հակոբյանը, վարելով Mercedes մակնիշի 35 PL 496 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին` դեպի Դիլիջիան ընթանալիս, Դիլիջանի երկրորդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլորվելով ընկել երրորդ ոլորանի մոտ կայանված «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի մոտ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ