Հաբիբ Նուրմագոմեդովի հոր մահվան պատճառը կորոնավիրուսը չէ


01:44 , 4 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, մահացել է ուղեղային արյունազեղման պատճառով: Այս մասին հայտնել են ռուսական մի քանի լրատվամիջոցներ:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին: Վերջերս, սակայն, հայտնի դարձավ, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հաղթահարել էր կորոնավիրուսը, և նրա վերջին թեստի պատասխանը եղել էր բացասական: