Սուպերմոդելը ծննդաբերությունից հետո ապշեցրել է իր կազմվածքով (Photo)


02:29 , 4 հուլիս, 2020

Ավստրալացի սուպերմոդել Նիկոլ Թրունֆիոն երրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո իր իդեալական կազմվածքով ցնցել է համացանցը: Բաց լուսանկարները նա հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Մոդելը 34 տարեկանում երեք երեխաների մայր է: Ընդամենը երկու ամսում նա կարողացել է իր մարմինը բերել իդեալական տեսքի և նկարահանվել է սեփական՝ Erth Swim ապրանքանիշի գովազդային ընկերության համար:

Օգտատերերը նշել են, որ ապշած են մոդելի արտաքին տեսքից և չեն կարող հավատալ, որ նա ծննդաբերել է ընդամենը մի քանի ամիս առաջ: