«Պարետի այսօրինակ որոշումներն առնվազն անտրամաբանական են»․ Արմեն Գրիգորյան


01:25 , 4 հուլիս, 2020

Ինձ հասկանալի չէ, թե ինչո՞ւ եթերից հաղորդում կամ լուրեր վարող լրագրողը պետք է դիմակ կրի։
Պարետի այդպիսի որոշումն անտրամաբանական է։ Անտրամաբանական որոշումներ էլի կային ու դեռ կան։

Օրինակ՝
Ընկերությունը ամեն երկու աշխատակցի հաշվով պետք է ունենա մեկ աղբաման՝ դիմակի և ձեռնոցի համար։ Դե գնացեք և հազար աշխատակից ունեցող որևէ կազմակերպությունում գտեք 500 աղբաման, ինչի՞ համար։ Ի՞նչ կլինի, եթե 20 հատ լինի։

Անիմաստ, անարդյունավետ և անտեղի ծախսատար էր տեղաշարժման թերթիկի լրացումը։

Անհասկանալի է շարունակել արտակարգ դրության ռեժիմն առանց միջոցառումների՝ դիմակի և անձնագրի համար աջ ու ձախ տուգանելը չհաշված։

Անտրամաբանական է, երբ պարետատան նիստից հետո, պարետից բացի, բոլորը խոսում են, նույնիսկ նրանք, ովքեր չկան այդ հանձնաժողովի կազմում։ Տպավորություն է, որ Նիկոլը զուգահեռ աշխատում է որպես առողջապահության նախարարության և պարետատան մամլո խոսնակ։