Այս փուլում, երբ նախորդ միջնորդությունը վերջնական չի քննարկվել, կալանքի նոր միջնորդություն ներկայացնելու իրավական հիմք չկա. պաշտպանը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելու մասին


23:48 , 3 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է միջնորդությունը:

«Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին է, դատարանից եմ քիչ առաջ ճշտել, որ այդպիսի միջնորդություն կա, ամեն դեպքում այդ հանգամանքի վերաբերյալ կարճ ֆեյսբուքյան ստատուս եմ գրել, ներկայացված միջնորդությանը և դրա նյութերին ես դեռևս ծանոթ էլ չեմ»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ գուցե վճռաբեկ բողո՞քն է, նա պատասխանեց. «Վճռաբեկ բողոք ներկայացվել է, այս պահին կարող ենք արձանագրել, որ քրեական դատավարության օրենսգիրքը քննիչին նման լիազորություն չի տրամադրում, որովհետև նախորդ միջնորդության վերջնական քննարկում դեռևս տեղի չի ունեցել: Երևի եղանակների սրացման պատճառով նոր միջնորդություն է ներկայացվել, միջնորդության բովանդակությանը ու մնացյալին տեղյակ չեմ: Մի բան կարող ենք հստակ արձանագրել՝ այս պահին, այս փուլում, դեռևս չքննարկված նախորդ միջնորդությունը, նոր միջնորդություն ներկայացնելու որևէ հնարավորություն, իրավական հիմք սահմանված չէ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ սա հերթական սրացման արդյունք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ