Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 28 հազարը


23:28 , 3 հուլիս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1008-ով, հասնելով 28 հազար 55-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իսրայելի Առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից երկրում ապաքինվել է 17 հազար 669 մարդ, մահացել՝ 326-ը:

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածներից 77-ը գտնվում են ծանր վիճակում, 27-ն ունեն թոքերի արհեստական օդափոխության կարիք: