Armeniasputnik.am-ը գրում է․
Բելառուսի ազատագրման գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի զավակները։ Բրեստի ամրոցի պաշտպանության մասին հուշերում ոսկե տառերով է գրված Սամվել Մաթևոսյանի անունը։
Ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակի և Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Երևանի կրկեսի շենքն այսօր երեկոյան կլուսավորվի Բելառուսի դրոշի գույներով: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Այսօր լրանում է ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակը, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ զինվորները: Բրեստի ամրոցի պաշտպանների թվում ավելի քան 100 հայ կար: Ամրոցի պաշտպանության մասին հուշերում ոսկե տառերով է գրված արմատներով Կապան քաղաքից Սամվել Մաթևոսյանի անունը, որը 1945թ. մայիսին Ռեյխսթագի պատին թողել է կարճ գրություն. «Ես Բրեստից եմ. Սամվել Մաթևոսյան»:
Պատերազմի առաջին ամիսներին Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբը գլխավորել է գնդապետ Արմենակ Խամփերյանցը, որը, չնայած բարդ կացությանը, կարողացել է մարշալ Տիմոշենկոյի հետ միասին կազմակերպել վճռորոշ հակահարվածը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ