Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը «ռայոն է գնացել» ու ոչնչից տեղյակ չէ


15:48 , 3 հուլիս, 2020

PanARMENIAN.Net-ը գրում է․

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Ագաևը գնացել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Այս մասին ասել է ինքը՝ համաճարակաբանը, ադրբեջանական Unikal Org կայքի հետ զրույցում։

«Ես Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչնչից տեղյակ չեմ։ Գյուղում նստած եմ, ո՛չ ինտերնետ ունեմ, ո՛չ հեռուստացույց»,- նշել է նա։