«Արմնյուզ» ՀԸ-ը թիրախավորված է, ոստիկանները նպատակուղղված են եկել. մեդիապաշտպան (Video)


15:06 , 3 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել են ArmNews հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասաց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:

«Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու ArmNews-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատ խոսքին խոչնդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- ասաց Ֆարմանյանը: