Գյուլբենկյան 30/3-ի դիմաց պատրաստվում են շենք կառուցել, որը կփակի ներկայիս շենքի ամբողջ տեսարանը (Photo)


14:17 , 3 հուլիս, 2020

Հարգելի պարոն քաղաքապետ Հայկ Մարության,
Ես վերջնականապես համոզվեցի, որ մեր գլխավոր ճարտարապետը բացարձակ կապ չունի այն գործի հետ, ինչի համար նրան մենք վճարում ենք, և ինչ նա պետք է իրականում անի: Հիմա խնդրում եմ ուշադիր նայել նկար 1-ինը և նկար 2-րդը։ Առաջին նկարում այն շենքն է, որտեղ ես բնակվում եմ, իսկ նկար 2-ում այն շենքն է, որը պատրաստվում են կառուցել: Դուք իրոք չե՞ք հասկանում, որ պատուհանի դիմաց պատրաստվում են շենք կառուցել, որը կփակի ներկայիս շենքի ամբողջ տեսարանը։ Փաստորեն, շենքի ժողովրդի բողոքները մե՞կ են Ձեզ համար, կամ Դուք խորը թքած ունե՞ք շենքի բնակիչների կարծիքի վրա։

Գյուլբենկյան 30/3