ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել դատարանի շենք, բայց նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ


13:12 , 3 հուլիս, 2020
Առավոտյան՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։