10 գործողություն, որը պետք է անել հղիություն պլանավորելու դեպքում. գործողություններ, որոնք հղիանալու շանսերը կմեծացնեն (Photo)


21:30 , 3 հուլիս, 2020

Ցանկացած զույգ իր առանձնահատկություններն ունի: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես և երբ պլանավորել հղիությունը: 

Եվ այսպես, ահա այն 10 գործողությունները, որոնք պետք է անել հղիությունը պլանավորելու համար։

Վերանայել կենսակերպը

Այս հարցում միայն դուք կարող եք ձեզ օգնել: Արդյոք չունե՞ք հիվանդություններ կամ ձեզ անհանգստացոնղ երևույթներ, որոնք կցանկանաք պարզել:

 

Առողջության մասին հոգ տարեք

Սա պետք է վերածեք հոբբիի: Տարին մեկ անգամ անպայման այցելեք բժշկի և ամբողջովին ստուգվեք: Անպայման արյունը ստուգեք ու տեսեք, թե ինչ վիտամինների պակասություն ունեք:

Բժշկական հետազոտություն անցեք

Ընդհանուր ստուգվեք գինեկոլոգի մոտ: Բժշկին հարցրեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին: Անպայման նշեք հիվանդությունների մասին: 

Վիտամիններով հարուստ սննդակարգ ձևավորեք

Բացի բուն վիտամիններ ընդունելուց՝ օգտագործեք նաև այն բոլոր սննդամթերքներըր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ: Դրանք կարող են լինել թե՛ բանջարեղեն, թե՛ մրգեր: 

Սննդակարգի մեջ ներառեք հղիների համար նախատեսված հատուկ սնունդ

Դրանք կարող են լինել ծովամթերքներ, կանաչեղեն, հավկիթ, ավոկադո, վիտամին B12, ցինկ, երկաթ, և այլն: 


Փոփոխեք սննդակարգը

Ըստ բժիշկների՝ օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վերամշակումը մի քանի ամիս է տևում: Սա հիանալի առիթ է հղիության ընթացքում առողջ սննդին նախապատվությունը տալու համար:

Շարժվեք

Վարժությունները, մարզումներն այնպես պետք է ընտրել, որ կարողանաք ամեն օր շարժվել, նույնիսկ հղիության ժամանակ:


Դառնալ նրբակազմ

Ո՛չ, խոսքը նիհարելու մասին չէ: Կինը պետք է ունենա բավական քանակությամբ ճարպեր, որոնք կապահովեն առողջ հղիություն և առողջ երեխա: 

Կնոջ օրգանիզմին անհրաժեշտ է բավարար քանակությամբ ճարպ, որպեսզի տեղի ունենա օվուլյացիա:

Շրջապատեք ձեզ միայն էկոլոգիապես մաքուր իրերով

Որքան մաքուր է օդը, այնքան առողջ երեխա ունենալու հավանականությունն ավելի է մեծանում:

Մի կողմ դրեք անհանգստությունը

Եթե ունեք տրամադրության արագ անկումներ ու տառապում եք սթրեսից, ուրեմն անհապաղ պետք է դիմել հոգեբանի միչև հղիությունը, որպեսզի ամեն ինչ բալանսավորվի: