Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 27320, մահվան դեպքերինը՝ 625


10:59 , 3 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հուլիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 27320 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 118102:

Փաստացի այս պահին բուժվում է 11211։

Վերջին տվյալներով ապաքինվել է 15484 անձ։

Ընդհանուր առմամբ, 625 պացիենտ մահացել է: