Եվրախորհրդարանի շենքը թալանել են


03:32 , 3 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Գողերն օգտվել են այն եվրախորհրդարանականների բացակայությունից, որոնք Բրյուսելից հեռու են եղել կորոնավիրուսային համավարակի պատճառով, և թալանել են շենքը, գրում է Politico- ն:

Եվրախորհրդարանի առնվազն 50 անդամներից գողացել են համակարգիչներ, պլանշետներ և այլ իրեր, երբ նրանք աշխատավայրում չեն եղել: Ավազակների ներթափանցման ժամանակ շենքը գրեթե դատարկ է եղել:

Գերմանացի պատգամավոր Նիկո Սեմսրոտից երկու նոութբուք են գողացել: