Ուրանի հարստացման իրանական գործարանի մոտ հրդեհի բռնկում են նկատել


08:28 , 3 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է.

Իրանի Սպահան նահանգի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային կառույցում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել: Associated Press-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել ամերիկացի վերլուծաբանները:

Երբ մամուլում տեղեկություններ հաղորդվեցին Նաթանզի ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած հրդեհի մասին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից հայտնեցին, որ միջադեպ է տեղի ունեցել կառույցում: Քաղաքային իշխանությունները, սակայն, միայն հաստատել են, որ այնտեղ հրդեհ է բռնկվել: Իշխանությունները հայտնում են, որ աշխատանքներն այնտեղ չեն դադարեցվել՝ անկախ արտակարգ միջադեպից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ