Հուլիսի 3-ին 7 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը


16:18 , 2 հուլիս, 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: