70 տարի առանց վարսավիրի. ինչո՞ւ է վիետնամցին կտրականապես հրաժարվել մազերը կտրելուց և լվանալուց


20:30 , 2 հուլիս, 2020

Ոչ բոլոր մարդիկ են կարծում, որ մազերը կտրելը կենսական նշանակություն ունի: Օրինակ՝ վիետնամցի այս ծերուկը բացահայտորեն կարծում է, որ մազերը կտրելն ու լվանալն անպետք գործողություններ են: Հենց այդ պատճառով էլ նա ապրում է առանց դրանք անելու արդեն մի քանի տասնյակ տարի և իրեն հրաշալի է զգում:

Մազերը կտրելուց ու լվանալուց հրաժարվելը հատուկ չի արել. երբ վիետնամցի Նգուեն Վան Ցզյանը մանուկ հասակում առաջին անգամ մազերը կտրելուց հետո ուժեղ հիվանդացել է: Նա վստահ է, որ հիվանդությունն առաջացել է հենց մազերը կտրելու պատճառով, ինչը ստիպել են անել դպրոցի ուսուցիչները: Այդ գաղափարը արմատներ է գցել նրա ուղեղում, և տղամարդը վճռականապես որոշել է այլևս երբեք չկտրել վարսերը: Վան Ցզյանն արդեն 85 տարեկան է և 15 տարեկանից հետո երբեք չի կտրել մազերը: Այժմ նրա մազերի երկարությունը հասնում է 4 մետրի, սակայն դրանք պահելն այնքան էլ բարդ չէ, քանի որ վիետնամցին մազերը նաև չի լվանում արդեն ավելի քան 30 տարի:

Երբ տղամարդու գլուխը սկսում է շատ քոր գալ, նա օծում է այն հատուկ յուղով, ապա խոնավ մատներով դուրս բերում յուղը, սակայն մազերը չի թրջում: Իր սանրվածքը ծերուկը հպարտորեն անվանում է «վիշապի պոչ» և շատ է սիրում այն: Գլխի շուրջ պտտված մազերը շատ նման են գլխարկի և կշռում են ավելի քան 2 կգ: Երկար ժամանակ չխնամելու հետևանքով մազերն ամբողջությամբ խճճվել են, և դրանք այլևս անհնար է սանրելը:

Վիետնամցի ծերուկն ամենևին չի բողոքում իր առողջությունից: Նա »կտիվ ու առողջ է, առանց խնդրի կարողանում է ասեղ թելել, փայտ կոտրատել, աշխատել հողի հետ: Տեսնելով այս մարդուն՝ գյուղի մյուս բնակիչները ևս գալիս են եզրահանգման, որ նրա հաջողության բանաձև մազերը չկտրելն է: Մյուսներն ասում են, որ ծերուկի առողջության գրավականը բուսակերությունն է:

Քիչ է մնացել, որ Նգուեն Վան Ցզյանը հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: Այժմ ամենաերկար մազերն ունի կրկին վիետնամցի Տրեն Վան Հեյը. նրա վարսերը 6 մ երկարություն և 10 կգ զանգված ունեն: Նման ծանրությանը տղամարդը չի դիմացել և կտրել է մազերը: