Ղազախստանում հուլիսի 5-ից երկշաբաթյա խիստ կարանտինային ռեժիմ կգործի


13:49 , 2 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են հուլիսի 5-ից երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար երկշաբաթյա խիստ կարանտինային ռեժիմ սահմանել, այս մասին հայտնում է lenta.ru կայքը։

Երկրում դադարեցվելու է միջմարզային ավտոբուսների երթևեկությունը, քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի։ Զանգվածային միջոցառումների, փակ շուկաների, գեղեցկության սրահների, կինոթատրոնների և կրոնական օբյեկտների գործունեությունը նույնպես կասեցվելու է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։