Panorama.am-ը գրում է․
«Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը դա ուղիղ արտադրողները են»,-ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման և դրա ձեռքբերման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ կառավարության նիստում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ ինքն անձամբ է բանակցությունները վարում պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ և երեկ խոսել է «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը հայազգի Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված կազմակերպություն է: Արսեն Թորոսյանը նկատեց, որ այդ ընկերության կողմից մշակվող «Էմեռեն 1723» պատվաստանյութը բազմաթիվ այլ պատվաստանյութերի շարքում ընդւնման ենթակա ամենահավանական թեկնածուներից մեկն է:
Ըստ առողջապահության նախարարի, բանակցություններ են տարվում նար ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարթակների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել մեծաթիվ երկրների համար, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։