Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց է, որից չի զեկուցվում 38-ը, 4 հարց գաղտնի է․ ուղիղ


11:03 , 2 հուլիս, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 38-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին,

- «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին և Տոմ Դավիդ Սեվան Քրիստիան Ժակի Բանդիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

- «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,

- «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

- Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր: