Գծատերերի գաղտնի զենքը. մեկնարկել է «կուտ» օպերացիան


15:33 , 23 հուլիս, 2013

Գծատերերի գաղտնի զենքը. մեկնարկել է «կուտ» օպերացիան168.am-ը գրում է.

Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած և ծավալվող ակցիան երևանյան գծատերերին ստիպել է փոփոխություններ մտցնել սեփական գործողություններում և, այսպես ասած, սպասողական տակտիկա իրականացնել։ Բանն այն է, որ բողոքի ալիքը ուղղված է ոչ թե վարորդների, այլ գծատերերի և քաղաքապետարանի պաշտոնյաների դեմ։ Այսինքն՝ բողոքողները հասկանում են, որ ուղեվարձի թանկացումից օգտվում են ոչ թե վարորդները, այլ գծատերերը, որոնք ավելի շատ «գծի  փող» են պահանջում։ Արդյունքում՝ վարորդների և ուղևորների միջև ձևավորվում է լուռ համաձայնության մթնոլորտ՝ ընդդեմ գծատերերի։ Իսկ դա արդեն երթուղային գծերի սեփականատերերի համար լուրջ վտանգ է ներկայացնում։ Այդ վտանգի դեմն առնելու և բողոքի ալիքի ծանրությունը իրենց վրայից գցելու համար գծատերերից շատերը որոշել են որոշ ժամանակ՝ մի քանի շաբաթ, հրաժարվել գերշահույթներից։ Այսինքն՝ չթանկացնել գծի փողը։ Արդյունքում՝ 150 դրամ ուղեվարձից օգտվում է վարորդը։ Գծատերերի հաշվարկը հենց վարորդների շահամոլության վրա է։ Այսինքն, ենթադրվում է, որ վարորդները, տեսնելով, որ 150 դրամ ուղեվարձը խիստ օգտակար է իրենց գրպանին, կսկսեն գծատերերից ավելի ակտիվ պաշտպանել ուղեվարձի թանկացումը և բողոքի հիմնական ուղղությունը կտեղափոխեն իրենց վրա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ