Պարզապես հերթական հակառուսական սկանդալի թեման է, որը, ցավոք, կունենա իր հետևանքները


02:30 , 2 հուլիս, 2020

Հըմ...
Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ ինքնիշխանությունը և անկախությունը չի՛ նշանակում անկապ տեղը խնդիրներ առաջանցնել երկրի համար։

Ես խորապես համոզված եմ, որ Նավալնու հետ կապված կադրերը, որոնք ցուցադրվեցին Հանրային հեռուստաընկերության եթերում, իրականում ոչ մի կապ չունեն ո՛չ ինքնիշխանության և ո՛չ էլ ազատ խոսքի իրավունքի հետ։

Պարզապես հերթական, հակառուսական սկանդալի թեման է, որը, ցավոք, կունենա իր հետևանքները...

Հա, մեկ էլ մի բան. Նավալնին ժամանակին ֆաշիստական արտահայտություններ էր իրեն թույլ տալիս կովկասցիների մասին՝ անվանելով օրինակ՝ «սևեր» և «խաչիկներ»։

Չլինի՞ էս եթերի հեղինակները դա մոռացել են, թե՞ «դրսերի» կուրատորները մոռացել են դրա մասին զգուշացնել Հ1-ին...