Վաշինգտոնի Կապիտոլիումի հարևանությամբ ծաղկել է «դիակի ծաղիկը»


20:22 , 23 հուլիս, 2013

http://m.ruvr.ru/2013/07/23/07/000_Was7747947.jpg1in.am-ը գրում է.

Amorphophallus titanium-ը իրապես համարվում է «դիակի ծաղիկ», քանի որ արձակում է սարսափելի բույր, որը հիշեցնում է նեխած ձվի ու ձկան խառնուրդի հոտ: 

Բուսաբանական այգու աշխատակիցները բույսին մոտենում են միայն հակագազով, սակայն ավելի քան 20 հազար այցելուները, որոնք մոտենում են դիտելու բացառիկ տեսարանը, հերոսաբար դիմանում են տհաճ հոտին: 

Ծաղիկը Վաշինգտոնում առաջին անգամ է ծաղկել՝ 2007-ից ի վեր: 

Այս ծաղկի հայրենիքը Սումատրան է: 

Ինչպես հաղորդում է The Nature World News-ը, ծաղիկը ծաղկած կարող է մնալ մինչև հուլիսի 24-ը: