Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հաղթել է World Folk Vision-ում


20:37 , 1 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գևորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։ anmmedia.am-ի հաղորդմամբ, մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ էր անցել 100-ը։ Ռուսաստանը ներկայացնող դուդուկահար Խոսրով Մանուկյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ