«Արդեն սովորական է դարձել՝ երբ Նիկոլ Փաշինյանը չի ունենում որևէ հարցի պատասխան, սկսում է հարցի հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ բաներից խոսել»․ Անի Հովհաննիսյան


18:54 , 1 հուլիս, 2020

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սկզբում, երբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում էր, թե դիմակ պետք չէ կրել, դա ասում էր ոչ թե ինքը, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, բայց հետո գիտելիքներ են ավելացել․․․

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ ԱՀԿ-ն երբեք էլ չի ասել, որ համընդհանուր դիմակ պետք է կրել։ Այստեղ դնում եմ ԱՀԿ-ի վերջին ցուցումները, թե որ դեպքերում է ցուցված բնակչության կողմից դիմակի կրումը։

Ի դեպ, արդեն սովորական է դարձել, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի ունենում հարցի պատասխանը, սկսում է հարցի հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ բաներից խոսել։