Չինաստանն առաջարկել է ԱՄՆ-ին «փորձել» պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի դեմ


17:39 , 1 հուլիս, 2020

Aysor.am-ը գրում է․

ԱՄՆ-ն  կարող է փորձել պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի դեմ՝ ազգային անվտանգության մասին օրենքի պատճառով, դա Չինաստանի համար պաշտպանվելու և պատասխան հարված հասցնելու առիթ կլինի, հայտարարել է Հոնկոնգի և Մակաոյի հարցերով ՉԺՀ-ի Պետական խորհրդի ներկայացուցիչ Ժաո Սյաոմինը;

«Եթե նրանք կարծում են, որ իրենց երկրում քաոսը բավարար չէ, եթե նրանք չեն անհանգստանում, որ պատժամիջոցների պատճառով կկորցնեն ամեն ինչ, քան նրանք, ում դեմ դրանք ուղղված են, եթե նրանք ցանկանում դա հնարավարություն դարձնել՝ իրենց ճգնաժամից ուշադրությունը շեղելու համար, նրանք կարող են փորձել։ Մեզ համար դա հնարավորություն է՝ ցուցադրելու, պաշտպանվելու և պատասխան հարված հասցնելու մեր վճռականությունն ու կարողությունը»,- հայտարարել է Չժաո Սյաոմինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ