Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ԱԻՆ (Video)
15:30 , 1 հուլիս, 2020 Հուլիսի 1-ին՝ ժամը 14։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։