Ակտիվիստները բերման են ենթարկվել ցուցմունք տալու համար. Աշոտ Կարապետյան


15:11 , 23 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետանը ասել է, որ 6 ակտիվիստների բերման են ենթարկել՝ քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու համար: 

Նա նշեց, որ հնարավորինս արագ նրանց ազատ կարձակեն: Սակայն Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ դեռևս իրավիճակը լարված է, ոստիկանները շարունակում են շղթայված պահել տարածքը: