Յուվենտուսը գնել է Բազելի 17-ամյա ֆուտբոլիստին


14:50 , 1 հուլիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսը» ձեռք է բերել «Բազելի» 17-ամյա կենտրոնական պաշտպան Ալբիան Հաջարիին, տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:

Այս մրցաշրջանում նա հանդես է եկել «Բազելի» երիտասարդական թիմում:

Բացի այդ, Հաջարին Շվեյցարիայի Մ17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման: