Ինչպե՞ս էր երիտասարդ Նիկոլ Փաշինյանը ապահովում հոկտեմբերի 27-ի քարոզչական ֆոնը


15:19 , 1 հուլիս, 2020

Նկարում Նիկոլի ու Աննայի հեղինակած «Օրագիր» օրաթերթի 1999 թվականի հունվարի 29-ի համարն է: Ինչպես տեսնում եք, Նիկոլն այս ժամանակ Վազգեն Սարգսյանի նկատմամբ հերյուրանքներ և ատելություն էր տարածում, որն էլ իր` վերջերս ասած տրամաբանությամբ ամբողջությամբ ապահովում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության քարոզչական ֆոնը: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված պնդումների, ինքն իր թերթով պատրաստել և ժողովրդի աչքերում արդարացրել է ապագա ոճրագործությունը:

Ինչպես տեսնում եք, Նիկոլն իր ասածի նման 99-ին պատրաստում էր Վազգենի սպանությունը, իսկ արդեն 9 ամիս անց Վազգենին գնդակահարեցին պառլամենտում: Էս ամեն ինչն ամբողջացնելու համար միայն ավելացնեմ, որ Վազգենի եղբայր Արամն այսօր Նիկոլի իշխանության ամենամոլի պրոպագանդիստներից ու պահապաններից է...

Հ.Գ. Թեմային վերաբերող ավելի ծավալուն հոդվածն՝ այստեղ՝ Ատելության առաջնորդի «Օրագիրը». Իսկ դու ղալաթ արե՞լ ես (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)