Հանքահենների վարձած նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում


14:31 , 1 հուլիս, 2020

Հանքահենների վարձած նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել, սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։

Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները կարծես չեն պահպանվում։

Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։

«Լիդիան Ինթերնեշընըլը» լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, ներկայիս բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։

Հիմա 2 մեքենայով գնում ենք Ամուլսարի «պոստեր»։