Հիվանդասենյակի պատուհանից ցած նետված կորոնավիրուսով վարակակիրը կվիրահատվի


11:31 , 1 հուլիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

«Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա հիվանդը, ով ցած էր նետվել հիվանդասենյակի պատուհանից, հաջորդ շաբաթ կվիրահատվի։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա վնասվածքաբանական վիրահատություն։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Գիտակցությունը տեղն է, ունի թոքաբորբ։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, այդ թվում՝ հոգեբանական»,-ասաց Ծովինար Խաչատրյանը։

Նշենք, որ 55-ամյա պացիենտը դեպքից անմիջապես հետո ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։