ԱՄՆ-ը կանխատեսում է COVID-19- ի նոր դեպքերի աճի կրկնապատկում


05:31 , 1 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրում առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի 2,5 անգամ ավելացման վտանգ: Այդ մասին հայտնում է CNBC- ն:

Նա նշել է, որ COVID-ի դրական թեստերի ամենօրյա աճը կարող է աճել՝ կազմելով մինչև 100 հազար մեկ օրում:

«Այժմ մենք ունենք օրական ավելի քան 40 հազար նոր դեպք: Ես չեմ զարմանա, եթե հասնենք օրական 100 հազարի, եթե միտումը չփոխվի», – ավելացրել է Ֆաուչին:

Գլխավոր վարակաբանը նաև անհանգստություն է հայտնել Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային վարակի տարածման վիճակագրության վերաբերյալ: