Թագավարակից տառապում է ժողովուրդը, հիվանդանում եւ մահանում, իսկ սրանք համաճարակի ժամանակ միլիոններով պարգեւավճարներ են ստանում


01:06 , 1 հուլիս, 2020

«Առավոտ» թերթից տեղեկացա, որ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը, պատգամավորների ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ:

Իսկ արդեն հեղափոխությունից հետո՝ 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում, այդ գումարը կազմել է՝ 580 մլն 104 հազար 838 դրամ:

Հ.Գ. Նիկոլի թվին այդպես է կոռուպցիան անվանափոխվում, դառնում պարգեւավճար, ժողովրդին սովի մատնում, հարկային բեռը շատացնում։

Թագավարակից տառապում է ժողովուրդը, հիվանդանում եւ մահանում, իսկ սրանք համաճարակի ժամանակ միլիոններով պարգեւավճարներ են ստանում։