Պայթյուն է որոտացել Թեհրանի հյուսիսային շրջանում․ պատճառները դեռ հայտնի չեն


23:49 , 30 հունիս, 2020

Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Նշվում է, որ պայթյունի ձայնը լսվել է Թաջրիշ շրջանում: Աղբյուրը տեսանյութ է հրապարակել, որում օդ բարձրացող սև ծուխ է երևում:

Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: