Պիոլի․ Իբրահիմովիչի հետ ամեն ինչ կարգին է․ նա առյուծ է


22:27 , 30 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտարարել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ապաքինվել է և շուտով դաշտ է վերադառնալու։

«Իբրահիմովիչի հետ ամեն ինչ կարգին է, նա առյուծ է։ Երեկ նա լավ է մարզվել։ Եթե նա այդպես մարզվի նաև այսօր ու ինձ հասկացնել տա, որ պատրաստ է, ապա ես կներառեմ նրան առաջիկա խաղի կազմում»,-ասել է Պիոլին, ում խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի «Միլան» – ՍՊԱԼ հանդիպումը կայանալու է վաղը՝ 23։45-ին։