Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը իր գնահատականն է տվել Հայաստանում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին


16:47 , 30 հունիս, 2020

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտոնական թվիթերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։

Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից։

ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը։

Աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շարունակելու է ուշադիր հետեւել Հայաստանում հետագա զարգացումներին։

#StopPopulism #StopCOVID #IDC_CDI