Ամուլսարի շուրջ նոր զարգացումները կարող են բողոքի ալիքների հանգեցնել, որոնք կսրբեն-կտանեն ապիկարություն ցույց տված իշխանությանը


16:32 , 30 հունիս, 2020

Վերջին շրջանում, «օգտվելով» համավարակով պայմանավորված իբր թե «արտակարգ դրությամբ», որի ժամանակ սահմանափակված են հանրահավաքները, ռեժիմը, անտեսելով հանրային շահը և կարծիքները, «հաջող» կամ անհաջող փորձեր է անում «սղցնելու» տարբեր օրենքներ և գործողություններ, որոնք նորմալ պայմաններում կբերեին հանրահավաքային խոշոր ալիքների: Համավարակի պայմաններում Ամուլսարի հարցում նոր զարգացումներ «սղցնելու» փորձերը կարող են պատճառ հանդիսանալ բողոքի նոր, անվերահսկելի ալիքների, որոնք կարող են սրբել-տանել արդեն բազմաթիվ հարցերում իրենց աննախադեպ անճարակությունը, ապիկարություն ցույց տված իշխանությանը: