Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ընդմիջել նիստն ու ախտահանել դատարանի դահլիճը


14:14 , 30 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվեց դատական նիստի շարունակմանը,  քանի դեռ չի ախտահանվել դատարանի դահլիճը։

«Այսօրվա դատական նիստը շարունակելու հետ կապված. եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի դահլիճի մյուս հատված, սեղանները ապահովելու դեպքում, հնարավո՞ր եք գտնում նիստը շարունակել, թե՞ ոչ»,-հարցրեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Ես՝ ոչ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանն ու առաջարկեց կես ժամ ընդմիջում հայտարարել, ախտահանել դատարանի դահլիճը, ապա շարունակել։

Աննա Դանիբեկյանն ասաց, որ դա տեխնիկապաես հնարավոր չէ։

«Եթե հնարավոր չէ, ապա իմ տպավորությամբ  ներկա մարդկանց առողջության նկատմամբ  ոչ միայն անհարգալից, այլև անհասկանալի վերաբերմունքի դրսևորում է»,-ասաց գործով ամբաստանյալ Քոչարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։