Արսեն Թորոսյանը հրավիրվել է դատարան


13:47 , 30 հունիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատաքննությանը ներկա կլինի նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դատարանը բավարարել է Արսեն Դավթյանի պաշտպանի միջնորդությունը Թորոսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, վերջինս դատարանում ցուցմունք կտա։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը։

Հիշեցնենք, որ նախկին փոխնախարարը մեղադրվում է առանձնապես  խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։Արսեն Դավթյանի գործով նիստը նշանակված է հուլիսի 3-ին։