Բերման են ենթարկել Կոնգրեսի վարչության անդամին եւ iLur.am-ի օպերատորին


14:06 , 23 հուլիս, 2013

Բերման են ենթարկել Կոնգրեսի վարչության անդամին եւ iLur.am-ի օպերատորին

Ilur.am-ը գրում է

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ բերման են ենթարկել քաղաքացիներ Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններին: Արեգ Գեւորգյանը Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ է, Սարգիս Գեւորգյանը՝ մեր կայքի օպերատորը: Ինչպես ոստիկանության մոտից հաղորդում է մեր թղթակիցը, ոստիկանները նաեւ հայտարարել են, թե քիչ անց ազատ կարձակեն բոլոր բերման ենթարկվածներին: Մինչ այդ, հիշեցնենք, ոստիկանները բերման էին ենթարկել եւս մի քանի քաղաքացիների: