Արդյոք Տիեզերքը սահմաններ ունի՞. գիտնականների հետաքրքիր բացահայտումները


22:45 , 30 հունիս, 2020

Գոյություն ունի մի սահման, որը մարդը չի կարող հատել: Սակայն, այնուամենայնիվ, շնորհիվ հզոր ու ժամանակակից տեխնոլոգիաների՝ մարդկությունն ունակ է տեսնելու, թե ինչ կա Ծիր Կաթին համաստեղությունից այն կողմ: Հարց է առաջանում. արդյոք Տիեզերքն ունի՞ սահմաններ:

Նայելով գիշերային երկնքին՝ տպավորություն է ստեղծվում, թե աստղերն ու համաստեղությունները քաոտիկ կերպով են դասավորված: Սակայն դա այդպես չէ. Տիեզերքը օբյեկտների անկանոն համակարգ չէ: Այնտեղ ամեն ինչ ներդաշնակ է: Ծիր Կաթին համաստեղությունից բացի՝ տրիլիոնավոր այլ համաստեղություններ գոյություն ունեն, որոնք տարբերվում են իրարից տեսակներով, չափերով, զանգվածներով:

Բացի համաստեղություններից՝ Տիեզերքում հնարավոր է հանդիպել միգամածությունների, ինչպես նաև համաստեղությունների այսպես կոչված «գերտերությունների»: Դրանք այնքան մեծ են, որ ձգվում են միլիարդավոր լուսային տարիներ: Գիտնականների ուշադրությանն արժանացած «գերտերությունները» ստացել են «գալակտիկական թելեր» անվանումը: Դրանք իրար մեջ են մխրճված, զբաղեցնում են ազատ տարածությունները:

Վոյդերն ու գալակտիկական թելերն ունակ են միասին հսկայական պատեր կազմելու: Վերջիններս հարթ ու տափակ կառուցվածքներ են, որոնք բաղկացած են համաստեղություններից և ազատ տիեզերական տարածություններից:

Նման կառուցվածքներից մեկն է BOSS-ը, որի չափերը հասնում են մինչև 1 միլիարդ լուսային տարու: Գիտնականները կարծում են, որ այն ամենամեծ տիեզերական օբյեկտն են, որը երբևէ երևացել է մարդկությանը: Սակայն այդ պնդման հետ ոչ բոլորն են համաձայն: Սկեպտիկները վստահ են, որ BOSS հսկայական պատը միասնական օբյեկտ չէ, քանի որ այն պարունակում է ազատ տիեզերական տարածություններ: Այս վեճը կլուծեն միայն հետագա մանրամասն ուսումնասիրությունները:

Իրականում Տիեզերքը սահմաններ չունի: Գոյություն ունի լույսի արագությունը, որը սահմանափակում է տարածության մեջ տեղեկատվության տարածումը: Անգամ այսօր լավագույն ու հզորագույն հեռադիտակը թույլ չի տա տեսնել հեռավոր հորիզոնը՝ Տիեզերքի սահմանը: