Մակրոնը Թուրքիային մեղադրում է Լիբիայում «քրեական պատասխանատվության» մեջ


12:16 , 30 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը մեղադրեց Թուրքիային ՝ Լիբիայում իր գործողությունների համար «քրեական պատասխանատվություն» կրելու մեջ՝ վերջին շաբաթների ընթացքում ավելի խթանելով խոսքերի պատերազմը Փարիզի և Անկարայի միջև: Այս մասին գրում է Politico-ն։

Ելույթ ունենալով Բեռլինից` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսում, Մակրոնը մեղադրել է Թուրքիային՝ հունվարին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Լիբիայի հարցով համաժողովին տրված խոստումները չկատարելու համար:

«Կարծում եմ, որ այսօր Թուրքիան չի հարգում Բեռլինի խորհրդաժողովում ստանձնած որևէ պարտավորություն, Լիբիայում մեծացնում է իր ռազմական ներկայությունը և այդ ժամանակից  Սիրիայից ջիհադիստների է տեղափոխում այնտեղ։ Կարծում եմ, որ սա պատմական և քրեական պատասխանատվություն է ՆԱՏՕ-ի անդամի համար», - լրագրողներին ասել է Մակրոնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։