Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ


11:15 , 30 հունիս, 2020
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ինչպես նաեւ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին: Բացի դրանից՝ ԱԺ 35 պատգամավորներ հեղինակել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը: