Վիկտորյա Բեքհեմը ցույց է տվել ամռան ամենանորաձև վերնաշապիկը (Photo)


07:31 , 30 հունիս, 2020

Երկար ինքնամեկուսացումից հետո Վիկտորյա Բեքհեմը վերադարձել է աշխատանքային առօրյային: Դիզայներն ինստագրամյան իր էջում հրապարակում է Victoria Beckham նոր հավաքածուի լուքբուքը և ակտիվորեն ցուցադրում է դրանք իր կերպարներում:

Հերթական կերպարի համար Բեքհեմն ընտրել էր կապույտ ջինսե տաբատ և նույն երանգի ծավալուն վերնաշապիկ: Կերպարն ամբողջացրել են Victoria Beckham Eyewear նոր հավաքածուի ակնոցները: